![]() | ||||||||
![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() Կորյունի 19ա ![]()
| ||||||||
![]() ![]() ![]() ![]() ![]() | ||||||||
![]() |
![]() |
![]() |
![]() |
Հիմնադրվել է 1919թ.՝ Հայաստանի Առաջին Հանրապետության խորհրդարանի որոշմամբ: Գործի անմիջական նախաձեռնողներն էին վարչապետ Ա. Խատիսյանը, հանրային կրթության և արվեստի նախարար Ն.Աղբալյանը, Վրաստանում ՀՀ ներկայացուցիչ Դ.Ս.Ձավրիևը և Կովկասի ազգագարական թանգարանի ավագ վերահսկիչ Ս. Տեր Ավետիսյանը: Թանգարանի տնօրեն է նշանակվել բազմավաստակ ազգագրագետ Երվանդ Լալայանը: Թանգարանը տեղակայված է մայրաքաղաքի սրտում: Կենտրոնական առանցքով ու կամարակապ շղթայով առանձնացող ճարտարապետական կառույցն իշխում է Հանրապետության Հրապարակի վրա: Հայաստանի պատմության թանգարանի հարուստ հավաքածուների հիմքը Թիֆլիսի Հայոց ազգագարական ընկերության ժողովածուն էր: 1922-1931 թթ. այստեղ են տեղափոխվել նաև Մոսկվայի Լազարյան ճեմարանի (1922թ.), Նոր Նախիջևանի հայկական թանգարանում պահվող Երվանդ Շահազիզի (1922թ.), Անիի հնադարանի (1926թ.) և Էջմիածնի պետական հավաքածուները, ինչպես նաև հնությունների…
Հիմնադրվել է 1968թ.՝ Երևանի հիմնադրման 2750 ամյակի կապակցությամբ: Մեր մայրաքաղաքում գործող այն հնագիտական թանգարաններից է (Կարմիր բլուր, Շենգավիթ), որ տեղակայված է հենց պեղավայրի տարածքում: Պեղումների ընթացքում բացվեց Ուրարտուի հզոր արքա Արգիշտի Առաջինի հիմնած բերդաքաղաքը, որի մի մասն ամրացվեց ու վերականգնվեց, ապա՝ ամրոցը վերածվեց բացօթյա թանգարանի: Այժմ հարյուր հազարավոր այցելուների հնարավորություն է ընձեռվում շրջել տարածքում ու հիանալ այդ հոյակերտ կառույցով: Ավելի ուշ, էրեբունու բլրի արևմտյան լանջին կառուցվեց նաև թանգարանի երկհարկանի շենքը: Թանգարանի ցուցասրահներում ներկայացվում են…
Հիմնադրվել է 1931թ. մի խումբ հայ մտավորականների ջանքերով և մինչև 1934թ. կոչվել «Կոմունալ թանգարան»: 1936թ. վերանվանվել է «Երևան քաղաքի պատմության թանգարան», որն այսօր գործում է Երևանի Քաղաքապետարանի համակարգում: Թանգարանի ողջ հավաքածուն ներառում է ավելի քան 87.000 առարկա, որոնք ներկայացնում են քաղաքի պատմությունը՝ հնագույն ժամանակներից մինչև մեր օրերն ընդգրկող նյութական և հոգևոր մշակույթի բացառիկ արժեքների միջոցով: Ֆոնդային հարուստ հավաքածուներն …
ՀՀ Գիտությունների Ազգային ակադեմիայի կազմում ձևավորված գիտական ու մշակութային այս խոշոր հաստատությունը ստեղծվել է 1995թ. մարտին: Թանգարան-ինստիտուտի խնդիրն է հավաքել, պահպանել, մշակել, հրատարակել և ցուցադրել Պատմական Հայաստանում Թուրքիայի կառավարող շրջանների կողմից նախապատրաստված և 1915-1923թթ. իրականացրած հայոց ցեղասպանությանը վերաբերվող փաստաթղթեր, լուսանկարներ, գրականություն և այլ նյութական ու հոգևոր արժեքներ: Թանգարանի պաշտոնական բացումը տեղի է ունեցել 1995թ. ապրիլին: Այն կառուցվել է Մեծ Եղեռնի հուշարձանի հարթակի հարավ-արևմտյան հատվածում՝ ստորգետնյա լուծմամբ, որով ամբողջացել է Եղեռնի հուշահամալիրը: Կառույցի…
Ստեղծվել է 1959թ. պետական ձեռագրատան (Մատենադարան) հիմքի վրա՝ որպես ՀՀ կառավարությանն առընթեր հին Ձեռագրերի ինստիտուտ-թանգարան և 1962թ. կոչվել է Մեսրոպ Մաշտոցի անվամբ: Մայրաքաղաքի կենտրոնում Մաշտոցի անունը կրող պողոտայի վերջնամասը եզրափակող բարձունքում կառուցված այս բազալտակերտ կառույցն աչքի է ընկնում հայկական միջնադարյան ճարտարապետությանը բնորոշ զուսպ ու վեհաշուք ոճով: Գլխավոր ճակատի խորշերի մեջ տեղադրված են հայոց մշակույթի երևելիների արձանները՝ Մովսես Խորենացի, Թորոս Ռոսլին, Գրիգոր Տաթևացի, Անանիա Շիրակացի, Մխիթար Գոշ, Ֆրիկ: Բակի կամարակապ սրահներում ցուցադրվում են հայկական ճարտարապետության հուշարձանների մանրամասներ ու խաչքարեր: Դրանցից ցած՝ հարթակի կենտրոնում Մեսրոպ Մաշտոցին ու Կորյունին անձնավորող արձանախումբն է: Շենքի նախասրահում «Ավարայրի ճակատամարտ» թեմատիկ խճանկարն է, գլխավոր սանդղատան պատերին՝ «Հայոց պատմության» եռամաս որմնանկարը: Համալիրն ունի ստորգետնյա գրապահոց՝ լեռան մեջ, և գիտական մասնաշենք: Մատենադարանը գիտահետազոտական խոշոր կենտրոն է, որն ունի…
Հիմնադրվել է 1921թ.՝ որպես Հայաստանի պետական արվեստի բաժին: Հավաքածուների համար հիմք են դարձել նույն թվականին կազմակերպված հայ նկարիչների ցուցահանդեսների աշխատանքները: Թանգարանի ֆոնդերը համալրվել են նաև Մոսկվայում գործող Հայաստանի կուլտուրայի տան և նախկին Լազարյան ճեմարանի հավաքածուներով, Մոսկվայի և Սանկտ-Պետերբուգի թանգարաններից ձեռք բերված նմուշներով, ինչպես նաև գնումների ու նվիրատվությունների շնորհիվ: Այս յուրօրինակ թանգարանի հարուստ ու բարձրարժեք հավաքածուներում կարելի է տեսնել հայկական միջնադարյան մանրանկարչության, որմնանակարչության և դեկորատիվ քանդակների պատճեներ, 18-20-րդ դդ. գեղանկարչության, քանդակագործության, գրաֆիկայի, դեկորատիվ կիրառական արվեստի գործեր, ինչպես նաև սփյուռքահայ արվեստագետների ստեղծագործություններ: Բացի այս, ներկայացվում են…
1953թ. գրականության, թատերական թանգարանների և Ռոմանոս Մելիքյանի անվ. երաժշտական կաբինետի նյութերի հիման վրա ձևավորվել է Գրականության և Արվեստի թանգարանը: Մինչև 1963թ. կոչվել է ՀՍՍԳԱ, ապա ՀՍՍՀ կուլտմինի Գրականության և Արվեստի թանգարան, իսկ 1967թ.՝ վերանվանվել Եղիշե Չարենցի անվան Գրականության և Արվեստի թանգարան (ԳԱԹ): Այն հանրապետության մշակութային խոշոր կենտրոներից է, որտեղ պահպանվում է գրական հասարակական, մշակութային գործիչների, ստեղծագործական կազմակերպությունների և միավորումների շուրջ 800…
Հիմնադրվել է 1978թ. ժողովրդական ստեղծագործության տան մշտական ցուցահանդեսների հիման վրա՝ հայոց ավանդական գեղարվեստական արհեստագործությունների, ժողովրդական կերպարվեստի ու դեկորատիվ-կիրառական արվեստի ավանդույթները պահպանելու և շարունակելու նպատակով: Թանգարանի ստեղծման և ժողովրդական վարպետներին նրա շուրջը համախմբելու և ավանդական գեղարվեստական մշակույթի վերածնման առումով` անուրանալի է հիմնադիր-տնօրեն Հովհաննես (Վանիկ) Շարամբեյանի վաստակը: Թանգարանը գտնվում է Խ. Աբովյանի անվան հրապարակում (Պլանի գլուխ): Շենքը կառուցվել 1 1941թ.: Թանգարանն ունի մոտ 12.000 ցուցանմուշ…
Հիմադրվել է 1972թ. արվեստի վաստակավոր գործիչ Հենրիկ Իգիթյանի ջանքերով: 20 տարի շարունակ այս թանագարանն իր տեսակի մեջ եզակի էր նախկին Խորհրդային Միության ողջ տարածքում: 1985թ. թանգարանը նոր շենք տեղափոխվեց: Թանգարանի հավաքածուն շուրջ 2300 միավոր է, որը ձևավորվել է հայ արվեստագետների, սփյուռքի նվիրատվությունների և ՀՀ Մշակույթի նախարարության գեղարվեստական ֆոնդերի և ձեռքբերումների շնորհիվ: Թանգարանի այցելուները հնարավորություն ունեն նաև ծանոթանալու ժամանակակից հայ…
Հիմնադրվել է 1984թ.՝ ականավոր բժշկագետ, մոսկվայաբնակ պրոֆեսոր Արամ Աբրահամյանի անհատական հավաքածուի նվիրատվության հիման վրա: Հիմնական ֆոնդը 311 միավոր է, որի շուրջ 90%-ը տեղ է գտել մշտական ցուցադրության մեջ: Դրանք 19-րդ դ. վերջի և 20-րդ դ. սկզբի ռուս նկարիչների գեղանկարչական կտավներ են, քանդակներ, թատերական բեմադրությունների էսքիզներ և գրաֆիկական աշխատանքներ, դեկորատիվ արվեստի նմուշներ: Առանձնահատուկ արժեք ունեն ռուսական մշակույթի հանրահռչակ ներկայացուցիչներ Վալենտին Սերովի, Միխայել Վրուբելի, Կոնստանտին Կորովինի, Զ.Սերեբրյակովի, Բ.Գրիգորևի, Գ.Ֆյոդորովի և շատ այլ նկարիչների այս թանգարանում պահվող հազվագյուտ կտավները: Թանգարանը ՀՀ-ում եզակի մշակութային օջախներից է, որը…
Հիմնվել է 1970թ. Հայաստանի Նկարչի տանը կազմակերպված «Աշխարհը երեխաների աչքերով» մանկական ստեղծագործությունների ցուցահանդեսի հավաքածուի հիման վրա (1968թ.)՝ արվեստաբաններ Հ.Իգիթյանի և Ժ.Աղամիրյանի նախաձեռնությամբ: Մանկական պատկերասրահն ունի մշտական ցուցադրության սրահներ և ժամանակավոր ցուցասրահ, որտեղ պարբերաբար կազմակերպվում են անհատական և թեմատիկ ցուցահանդեսներ: Այն աշխարհում մանկական ստեղծագործությանը նվիրված առաջին թանգարանն է: Հավաքածուն անընդհատ համալրվում է…
Հիմնադրվել է 1977թ.՝ փայտարդյունաբերության մինիստր Ալբերտ Ստեփանյանի նախաձեռնությամբ և բազմավաստակ նկարիչներ Գր. Խանջյանի ու Հովհ. Շարամբեյանի ջանքերով: Հավաքածուն (մոտ 2800 միավոր) կազմավորվել է անհատ կոլեկցիոներների և փայտի գեղարվեստական մշակմամբ զբաղվող հեղինակների նվիրատվություններից, հետագայում նաև՝ գիտարշավների և մասնավոր ձեռքբերումների շնորհիվ (գնմամբ և նվիրատվությամբ): Բացի հավաքման, պահպանման և ցուցադրման աշխատանքներից՝ թանգարանը խնդիր ունի նպաստել փայտարվեստի ժողովրդական ավանդույթների վերականգնմանն ու զարգացմանը: Ցուցադրությունը պայմանականորեն բաժանվում է երեք բաժնի՝ հնագույն մշակույթի, կիրառական արվեստի և քանդակի: Հնագույն մշակույթի բաժնում առկա են…
Հիմնադրվել է 1990թ.՝ ՀՀ կառավարության որոշմամբ: Իր տեսակի մեջ միակ մշակութային հաստատությունն է, որտեղ հավաքվում են ճարտարապետությանը, քաղաքաշինությանը և շինարարական արվեստի պատմությանը, ինչպես նաև հայրենիքում և արտերկրներում ստեղծագործող հայազգի ճարտարապետերի գործունեությանը վերբերող նյութեր: Գործում է ՀՀ քաղաքաշինության նախարարության համակարգում: Հիմնադրման պահից ի վեր՝ հավաքել է ավելի քան 120.000 տարաբնույթ արժեքներ: Թանգարանը զբաղվում է գիտական, հրատարակչական, գիտամեթոդական գործունեությամբ: Պարբերաբար կազմակերպվում են…
Հիմնադրվել է 2001թ.՝ հիմնադիր տնօրեն, անվանի ճարտարապետի թոռ Ալեքսանդր Թամանյանի ջանքերով: Գործում է ՀՀ Քաղաքաշինության նախարարության համակարգում: Թանգարանը ներկայացնում է Հայաստանի ժողովրդական ճարտարապետ, ճարտարապետության ակադեմիկոս, Երևանի գլխավոր հատակագծի հեղինակ` Ալեքսանդր Հովհաննեսի Թամանյանի կյանքն ու գործունեությունը (1878-1936թթ.): Հավաքածուն ներառում է….
Հիմնադրվել է 1993թ.՝ նկարիչ և կոլեկցիոներ, Երևան քաղաքի պատվավոր քաղաքացի Մարկոս Գրիգորյանի մասնավոր հավաքածուի հիման վրա: Թանգարանն ունի 2600 ցուցանմուշ, որոնք Միջին արևելքի, Եվրոպական և ռուսական մշակույթը ներկայացնող իրեր են (հնագիտական, ժողովրդական արհեստագործությունների տարբեր բնագավառները ներկայացնող առարկաներ, դեկորատիվ-կիրառական արվեստի նմուշներ): Առանձին բաժին է կազմում նաև Մ. Գրիգորյանի վրձնած կերպարվեստի գործերի և հեղինակած էսքիզների հիման վրա ստեղծված գորգերի ժողովածուն: Այս բազմաբնույթ և ինքնատիպ հավաքածուն ամբողջությամբ նվիրաբերվել է Հայաստանին: Բացառիկ է…
2002թ. ապրիլին ԱՄՆ-ի Գաֆէսճեան թանգարան հիմնադրամի կողմից Երևանում բացվեց Գաֆէսճեան թանգարան հիմնադրամը՝ ժամանակակից արվեստի թանգարան և մշակութային կենտրոն ստեղծելու նպատակով: Ջերարդ ԳաֆԷսճեան թանգարանը ծառայում է որպես գեղարվեստական ստեղծագործության և արտահայտչաձևերի ազգային կենտրոն և սերտորեն համագործակցում է արվեստասեր համայնքի հետ: Թանգարանի հիմնական ուղղվածությունը լինելու է համաշխարհային կերպարվեստը:
Հիմնադրվել է 1920-ական թթ. հայազգի ցարական գեներալ Ա. Շելկովնիկովի ջանքերով՝ որպես Գյուղատնտեսական թանգարան: Թանգարանի երեսունից ավելի ցուցափեղկերում ներկայացվում են ողնաշարավոր կենդանիների շուրջ 400, իսկ անողնաշարավորների՝ 2.000-ի սահմանը հատող տեսակների նմուշներ: Ստեղծված են կենդանիների մի շարք տիպերի դիորամաներ, կենսախմբեր՝ կենսամիջավայրի անմիջական վերարտադրմամբ: Թանգարանը…
Խորհրդային տարիներին հիմնվել էր Հակակրոնական կոչվող մի յուրահատուկ թանգարան, որը 1952թ. վերակառուցվեց որպես բնագիտական թանգարան, այնուհետև 1960թ., վերանվանվեց Հայաստանի Բնության պետական թանգարան: Այն ներկայացնում է Հայաստանի ինքնատիպ բնությունն ու կենդանական աշխարհը: Թանգարանի ֆոնդերում առկա է ավելի քան 7500 ցուցանմուշ, որոնք ներկայացվում են մշտական և ժամանակավոր ցուցադրություններում: Թանգարանի սրահներում ցուցադրվում են…
Հիմնադրվել է 1937թ.՝ պրոֆեսոր Հրանտ Տիգրանի Կարապետյանի նախաաձեռնությամբ: 1943թ. կոչվում է հիմնադրի անունով: Թանգարանի շուրջ 12000 ցուցանմուշները (շուրջ 900 հավաքածու) դասակարգված են ընդհանուր երկրաբանության, հնէաբանության և շերտագրության, քարագիտության, հրաբխագիտության, մետաղային և ոչ մետաղային օգտագար հանածոների, շինանյութերի, երկրաբանական գիտությունների պատմության բաժիններում և ցուցադրում են…
Քանաքեռցի Աբովյանների տոհմական տանը, որտեղ ծնվել էր Խաչատուր Ավետիքի Աբովյանը (1809-1848թթ.) բացվեց մեծ լուսավորիչ-գրողի տուն-թանգարանը (1938թ.): Այդ հարթ տանիքով, միահարկ տունը՝ բաղկացած երեք սենյակից և մեծ պատշգամբից, շուրջ 200 տարի առաջ կառուցել էր նրա պապը՝ Ապովը: Տան պատերի ներսում տարբեր մեծության խորշեր են բացված, որ ծառայել են լույսի ճրագներ ու կենցաղային տարբեր իրեր տեղագրելու համար: Տունը կահավորվել է Ապովենց հետնորդների մոտ պահպանված և այն ժամանակներին բնորոշ կենցաղային իրերով: Կից տարածքում 1979թ. կառուցվեց նաև թանգարանի նոր մասնաշենքը, որի ծավալն ամբողջությամբ բարձրացված է գետնի մակերեսից՝ Խ.Աբովյանի տոհմական բնակարանի վրա: Թանգարանի շենքի հյուսիսային երկհարկանի մասում տեղադրված են…
Մայրաքաղաքի կենտրոնում՝ Հովհ. Թումանյան և Մ.Սարյան փողոցների հատման հանգույցի բարձրադիր տեղանքի վրա է գտնվում ամենայն հայոց բանաստեղծ և հասարակական գործիչ Հովհաննես Թադևոսի Թումանյանի (1869-1923թթ.) տուն-թանգարանը: Թանգարանը բացվել է 1953թ.: Տունը կառուցելիս փորձ է արվել հնարավորինս նմանեցնել գրողի թիֆլիսյան բնակարանին՝ հատակագիծը, ննջարպնը, ճաշասենյակը, աշխատասենյակը, հյուրասենյակը, մանկական սենյակը, կահավորանքը: 1983թ. ավելացվեց նաև «Վերնատուն» թիֆլիսյան բնակարանի հատվածը, որտեղ ժամանակին հավաքվում էին Հովհ. Թումանյանի գլխավորած «Վերնատուն» գրական խմբակցության անդամները: Տուն-թանգարանի երկու հարկաբաժիններում ցուցադրվում են…
Հիմնադրվել է 1964թ.: Գտնվում է Մ.Մաշտոցի և Գլխավոր պողատաների հատման հյուսիսային անկյան քառահարկ շենքում, որի երրորդ հարկի թիվ 12 բնակարանում 1935-1937թթ. բնակվել է հայ մեծ բանաստեղծ Եղիշե Չարենցը: Այցելուների առջև թանգարանը դռները բացել է 1975թ.: Այդ շրջանում թանգարանը բաղկացած էր Ե.Չարենցի (Եղիշե Աբգարի Սողոմոնյան 1897-1937թթ.) կյանքն ու ստեղծագործությունը ներկայացնեղ երեք ցուցասրահից և աշխատասենյակից: Թանգարանը չորս հարկաբաժին ունի: Ուշագրավ է հատկապես հուշային հատվածը (4-րդ հարկ), որտեղ վերականգնվել է գրողի աշխատասենյակը, հյուրասենյակը և ննջասենյակը: Աշխատասենյակում ուշադրություն է գրավում Ե. Չարենցի…
Հիմնադրվել է 1958թ. (հիմնադիր տնօրեն Սուրեն Վահունի) այն երկհարկանի առանձնատանը, որտեղ մեծ ժողովրդականություն վայելող բանաստեղծն ապրել է 1947-1957թթ.: Թանգարանն իր դռները այցելուների առջև բացել է 1963թ. հոկտեմբերի 31-ին Վարպետի ծննդյան օրը: Առաջին հարկում հուշային մասն է՝ Ավետիք Սահակի Իսահակյանի (1875-1957թթ.) աշխատասենյակը, անձնական գրադարանը (5000 անուն գիրք), ննջարանը և հյուրասենյակը, որոնք պահպանվում են նախնական տեսքով: Շենքը 1958-1960թթ. ենթարկվել է փոփոխության՝ ավելացվել է 2-րդ հարկը, որտեղ կարելի է ծանոթանալ մեծանուն բանաստեղծի…
Հիմնադրվել է 1977թ., այն տանը, որտեղ անվանի գրողն ապրել է 1929-1956թթ.: Սա մի գողտրիկ հուշային թանգարան է, որի շնորհիվ ոչ միայն կարելի է ուղղակիորեն ծանոթանալ ՀՍՍՀ արվեստի վաստակավոր գործիչ, ականավոր գրող, հայ արձակի մեծ վարպետ Դերենիկ Կարապետի Դեմիրճյանի (1877-1956թթ.) կյանքին ու գործունեությանն, այլև առնչվել այդ ժամանակաշրջանը բնութագրող վավերագրերին: Հիմնական ֆոնդը կազմում է 670 միավոր, գիտաօժանդակը՝ 610: Թանգարանը բաղկացած է հուշային հատվածից (աշխատասենյակ, հյուրասենյակ, ննջասենյակ) և ցուցասրահից: Գրողի անձնական իրերի շարքում է նաև նրա ջութակը, որը Ստրադիվարիուսի դպրոցի նմուշներից է: Ըստ ժամանակագրական կարգի՝ ներկայացված են գրողի…
Հիմնադրվել է 1963թ. ՀԽՍՀ մինիստրների սովետի որոշմամբ: Հուշային թանգարանի է վերածվել այն բնակարանը, որտեղ կյանքի վերջին տարիներին (1926-1928թթ.) ապրել է ՀՍՍՀ Ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Ալեքսանդր Աթանասի Սպենդիարյանը: Բացումը տեղի է ունեցել 1967թ.: Թանգարանի ֆոնդերում պահվում է մոտ 1300 թանգարանային արժեք՝ հռչակավոր կոմպոզիտորի անձնական իրերը, սիմֆոնիկ երկերի ձեռագրերը, նամակները, կյանքին և գործունեությանն (1871- 1928թթ.) առնչվող այլևայլ փաստաթղթեր: Երեք ցուցասրահում ներկայցված են երգահանի ստեղծագործական կյանքի ընթացքը լուսաբանող վավերագրերը: Մասնավորապես շեշտադրվել է…
Հիմնադրվել է 1984թ. ՍՍՀՄ ժողովրդական արտիստ, աշխարհահռչակ կոմպոզիտոր Արամ Իլյիչ Խաչատրյանի (1903- 1978թթ.) երևանյան տան հիման վրա, որը թանգարանի հուշային հատվածն է: Այդ տարածքը ներառվել է մի նորակառույց եռահարկ մասնաշենքի մեջ: Հուշային հինգ սենյակից բաղկացած մասը ներկայացնում է Ա. Խաչատրյանի մոսկովյան տան միջավայրը: Ներքին բակն ու հուշային մասը միևնույն մակարդակի վրա են գտնվում և նոր մասնաշենքի հետ կապվում են մարմարե աստիճաններով: Թանգարանի ցուցասրահներում պահպանվում են դեռևս կենդանության օրոք դասականների շարքն անցած կոմպոզիտորի անձնական իրերը, նրա երաժշտական, հասարակական գործունեությունը լուսաբանող նյութեր և մասունքներ՝ ձեռագրեր, փաստաթղթեր, տպագիր նոտաներ, գրքեր և այլն: Շուրջ 18.000 ցուցանմուշի հասնող հավաքածուն հավաքվել է 55 երկրից: Բացի կոմպոզիտորին ուղակիորեն առնչվող թանգարանային արժեքներից՝ այստեղ պահվում է նաև …
Դեռևս կենդանության օրոք` ՍՍՀՄ ժողովրդական նկարիչ Մարտիրոս Սարգսի Սարյանի (1880-1972թթ.) համար կառուցված առանձնատունը 1967թ. գործում է որպես Ազգային պատկերասրահի մասնաճյուղ՝ Մ.Սարյանի տուն-թանգարան (կառուցվել է արվեստանոցին կից): Հետագայում կառուցվեց նաև ցուցասրահների եռահարկ մասնաշենքը: Թանգարանի շենքն ինքնատիպ կառույց է: Ունի ասիմետրիկ հատակագիծ, հարկերը միմյանց կապող ապակեպատ աստիճանավանդակը տեղադրված է շենքի անկյունում՝ հակադրված գլխավոր ճակատի հարթ մակերևույթին և կամարակապ շքամուտքին: Երրորդ հարկում…
Հիմնադրվել է 1984թ. ՍՍՀՄ ժողովրդական նկարիչ-քանդակագործ Երվանդ Սիմոնի Քոչարի (1899-1979թթ.) արհեստանոցի տարածքում: Թանգարանի հիմնական ֆոնդն ընդգրկում է մոտ 4000 ցուցանմուշ (Ե.Քոչարի 300 աշխատանք)՝ գրաֆիկա, գեղանկար, քանդակ, հռչակավոր արվեստագետի անձնական իրերը, փաստաթղթեր, լուսանկարներ և այլ նյութեր, որոնք ներկայացված են ըստ նրա կյանքի փուլերի, ստեղծագործությունների ժանրերի, առանձնահատկությունների և գյուտարարական աշխատանքների: Ներկայացված են…
1973թ. առանձնատունը, որտեղ ապրել և ստեղծագործել են ՀՍՍՀ ժողովրդական նկարիչ Հակոբ Կարապետի Կոջոյանը (1883-1959թթ., 2-րդ հարկ) և քանդակագործ, ՍՍՀՄ ժողովրդական նկարիչ Արա Միհրանի Սարգսյանը (1902-1969թթ., 1-ին հարկ), վերածվել է տուն-թանգարանի: Թանգարանի մուտքի մոտ 1981թ. հուշակոթող է տեղադրվել: Տուն-թանգարանը գործում է իբրև Հայաստանի Ազգային պատկերասրահի մասնաճյուղ: Առաջին հարկում ներկայացված են Ա.Սարգսյանի գործերը՝ արվեստագետի վաղ շրջանի ստեղծագործությունների լուսանկարները, (դիմաքանդակներ, կոմպոզիցիոն աշխատանքներ), որոնք գտնվում են Վիեննայի Մխիթարյան միաբանության ցուցասրահներում և մասնավոր հավաքածուներում: Մյուս սրահներում ցուցադրվում են…
1988թ. Հայաստանի կառավարությունը աշխարհահռչակ կինոռեժիսոր Սերգեյ Իոսիֆի Փարաջանովին (1824-1990թթ.) առանձնատուն և թանգարան ստեղծելու համար տարածք հատկացրեց, որը արվեստագետը բուռն ոգևորությամբ ընդունեց: Ցավոք, շինարարական աշխատանքներն ընդհատվեցին երկրաշարժի պատճառով և թանգարանը բացվեց միայն Վարպետի մահից հետո` 1991թ.: Այստեղ ցուցադրվում է արվեստագետի ավելի քան 200 բազմատեսակ աշխատանք` կոլաժներ, գրաֆիկական գործեր, ինչպես նաև…
1922թ. հիմնադրված Երևանի Պետական Համալսարանի բժշկական ֆակուլտետի առաջին ամբիոններից էր Անատոմիայինը: 1928թ. մինչ օրս առանձին երկհարկանի շենքում գործող Անատոմիական ֆակուլտետի Երկրորդ հարկում է տեղակայված Անատոմիական թանգարանը: Թանգարանային գործառույթից բացի` այն բժշկագիտական հետազոտությունների կենտրոն է, որի այցելուների թվում հաճախ կարելի է հանդիպել հանրապետության միջնակարգ դպրոցների աշակերտների և տարբեր ԲՈՒՀ-երի ուսանողների: Թանգարանի ընդարձակ սրահի ցուցադրությունն ընդգրկում է բնօրինակներ, կրկնօրինակներ և օժանդակ նյութեր: Բնօրինակ-ցուցանմուշներից են…
Հիմնադրվել է 1928թ. անատոմիական ամբիոնին կից որպես գիտաուսումնական թանգարան: Թանգարանը գտնվում է Ագրարային Համլսարանի 4-րդ մասնաշենքի 3 և 4 հարկերում: Իր եզակի հավաքածուների և իրականացրած ուսումնասիրությունների ու գիտափորձերի շնորհիվ` Խորհրդային իշխանության տարիներին թանգարանը բացառիկ գիտահետազոտական կենտրոն էր համարվում ոչ միայն ԽՍՀՄ-ի տարածքում, այլև ողջ Արևելյան Եվրոպայում: Բացառիկ ցուցանմուշների թիվը շուրջ 2000-2500 է….
Հիմնադրվել է շախմատի ակումբի բազայի հիման վրա՝ 1998թ.: Պաշտոնապես բացվել է 2001թ.: Թանգարանը գտնվում է Ագրարային համալսարանի շենքում: Հավաքածուն ընդգրկում է շուրջ 1500 ցուցանմուշ և պարբերաբար համալրում: Այստեղ ցուցադրվում են Հայաստանի բոլոր տարիների չեմպիոնների և գրոսմայստերների անցած ուղին՝ նկարներ, վավերագրեր, հանրապետական ու միջազգային մրցույթներում շահած մրցանակներ և 100-ից ավելի մեդալներ:
«Արարատ» կոնյակի հարուստ պատմությունը սկիզբ է առնում 1887թ., երբ առաջին դասի վաճառական Ներսես Թաիրյանը Հայաստանում կոնյակագործության հիմքը դրեց՝ 1877թ. Երևանի բերդի նախկին տարածքում իր կառուցած գինու և օղու գործարանում: Գործարանի շենքի ներքին և արտաքին հարդարանքը հարուստ է ժողովրդական բանահյուսության հանրահայտ սյուժեներով: «Արարատ» ժառանգության կենտրոն-թանգարանը (2000թ.) իր այցելուներին հնարավորություն է ընձեռում…
Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատի թանգարանը տեղակայված է համանուն գործարանի ներսում գտվող երկհարկանի շենքում: 2004թ. նոյեմբերի 23-ին բացվել է նաև կոնյակի թանգարանը, որի ացելուները հնարավորություն ունեն մանրամասնորեն ծանոթանալու գործարանի ստեղծման ու զարգացման պատմությանը: Առանձին սրահներում ներկայացվում են հայկական կոնյակի պատմության և միջազգայնացման գործում խոշոր ներդրում ունեցած կոնյակագործ-գործարար Ն. Շուստովի անձնական կահույքը, որսորդական հրացանը և այլ հուշային առարկաներ: Թանգարանի յուրօրինակ ու բացառիկ սրահներից են…
Հիմնադրվել է 1970թ.՝ որպես հայրենական պատերազմի պատմության թանգարան: Շենքը կառուցվել է 1950թ. ճարտարապետ Ռ. Իսրաելյանի կողմից Էջմիածնի Սբ. Հռիփսիմե տաճարի (7-րդ դար) հատակագծի օրինակով: Հիմնակառույցը միաժամանակ «Մայր Հայաստան» արձանի պատվանդանի դերն է կատարում: Թանգարանին ծանոթանալուց հետո կարելի է չորս կողմի խոյակների աստիճաններով բարձրանալ դեպի հուշարձանի պատվանդանի վերևում գտնվող գտնվող դիտակետերը, որտեղից Երևանի ամբողջական համայնապատկերն է բացվում: Թանգարանի մուտքից քիչ հեռու գտնվում է անհայտ զինվորի գերեզմանը: 1995թ. գործում է Պաշտպանության նախարարության ենթակայության ներքո: Թանգարանի հավաքածուն բաղկացած է շուրջ 30.000 ցուցանմուշից` լուսանկարներ, փաստաթղթեր, քարտեզներ, Հայրենական մեծ պատերազմի ու արցախյան հերոսամարտի մասին պատմող նյութեր ու մասունքներ, ինչպես նաև ՀՀ զինված ուժերի, Հայաստանի սահմանների պաշտպանությանն առնչվող վավերագրեր: Առաջին հարկի սրահներում ներկայացված են…
Մասնավոր հավաքածուի վրա հիմնված թանգարան է՝ նվիրված հայոց լեգենդար հերոսներից մեկին՝ գեներալ Անդրանիկ Թորոսի Օզանյանին (1865-1927թթ.): Հավաքածուն աստիճանաբար համալրվել է նաև ազգային ազատագրական պայքարին նվիրված ֆիդայական շարժման մասնակիցների մասին նյութերով: Թանգարանում պահվում են 3.000 անուն ցուցանմուշ, որոնք հիմնականում նվիրատվություններ են: Թանգարանը տեղակայված է քաղաքային Պանթեոնի հարևանությամբ:
Աշխարհահռչակ շանսոնիե Շարլ Ազնավուրի թանգարանը պաշտոնապես բացվեց Երևանում, 2011 թ-ին: Բացման արարողությանը ներկա էին Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, ինքը՝ շանսոնիեն և բարձրաստիճան այլ անձիք: Հինգ հարկանի թանգարանը գտնվում է Երևանի կենտրոնում՝ Կասկադի հարևանությամբ: Վերին երկու հարկերը զբաղեցնում է բուն ռեզիդենցիան` ընդհանուր սենյակ, խոհանոց, սպասարկման սենյակ, երկու ննջարան, կաբինետ` իր բոլոր հարմարություններով, որտեղ Հայաստանամանելիս բնակվում է շանսոնիեն և նրա ընտանիքի անդամները: Վերգետնյա առաջին հարկում թանգարանային ցուցադրասրահն է, մյուս հարթությունում՝ ընդունելությունների սրահն է, համերգային 120 տեղանոց դահլիճը: Թանգարանում ցուցադրվում են…
1970թ. մեծ հանդիսավորությամբ բացվեց հայ դասական գրականության սյուներից մեկի՝ մեծ գորիսեցի Ակսել Բակունցի ծննդյան 90 ամյակի առթիվ տուն թանգարանը՝ մեկ հուշասենյակով և ցուցասրահով, որտեղ այցելուները ծանոթանում են հանճարեղ արձակագրի բեղուն կյանքին, գրական գործունեությանը և մասունքներին: Ակսել Բակունցի հուշարձանը դրված է գրողի անունը կրող հրապարակում:
Հիմնադրվել է 2008թ.: Թանգարանի նպատակն է ներկայացնել հայ ժողովրդի գիտատեխնիկական նվաճումները, գիտական մտքի պատմությունը եւ համաշխարհային գիտության մեջ նրա ներդրումները։ Թանգարանի առաջնային խնդիրն է հավաքել, պահպանել և ցուցահանդեսների միջոցով հանրությանը ներկայացնել Հայաստանի եւ օտարերկրյա հայազգի գիտնականների ու գյուտարարների հայտնագործությունները, գյուտերը, նորարարությունները եւ գիտատեխնիկական նվաճումները։
Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր, հայոց ազգագրության եվ ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանը նվիրված է 1918թ. մայիսի 22-28-ին Սարդարապատում թուրք զավթիչների դեմ մղված պատմական ճակատամարտին: Հուշահամալիրի բացումը կայացավ հերոսամարտի հիսնամյա տարեդարձի օրը՝ 1978թ-ի մայիսի 9-ին: Սարդարապատի ճակատամարտը որոշիչ էր հայ ժողովրդի համար: Դրանից էր կախված Հայաստանի ճակատագիրը: Հայրենիքի պաշտպանության համար ոտքի էր կանգնել ամբողջ ժողովուրդը: Ճիշտ ճակատամարտի տեղում կառուցվեց հուշահամալիրը: Այն բացառիկ է: Անսովոր է մոտիվների յուրահատուկ զուգակցումով: Հուշահամալիրը բաղկացած է երկու, կարմիր տուֆից կերտված հսկայական, թևավոր ցուլերից և 35 մ. բարձրությամբ վեհասքանչ զանգակատնից, այն հանդիսանում է համալիրի հորինվածքի դոմինանտը և կատարված է նրբին արտիստականությամբ: Զանգակատան մոտից ձգվում է դեպի թանգարանի շենքը տանող արահետը, որի աջ երկայնքով տեղադրված են հինգ գործատուֆ քարից կերտված արծիվները: Արահետը կիսվում է Փառքի պատի մոտ, որն ունի 10 մ բարձություն և 55 մ երկարություն: Փառքի պատն ամբողջությամբ որմնազարդված է հայկական դիցաբանության մոտիվներով: Բուն ազգագրության թանգարանը կարծես բերդ-ամրոց լինի: Գլխավոր մուտքի մոտ տեղադրված է…
Ն. Ադոնցի անվան Սիսիանի պատմության թանգարանը գտնվում է ՀՀ Սյունիքի մարզի Սիսիան քաղաքում, որը համանուն տարածաշրջանի կենտրոնն է: Սիսիանի բնակելի թաղամասերից հայտնաբերված հնագիտական նյութը թույլ է տալիս այն թվագրել առնվազն միջին բրոնզե դար: Թանգարանը կրում է հայ մեծ պատմաբան, բյուզանդագետ, ծագումով Սիսիանի Բռնակոթ գյուղից Նիկողայոս Ադոնցի անունը: Այն հիմնադրվել է 1989 թվականին, որպես Հայաստանի պատմության թանգարանի մասնաճյուղ, իսկ 1993թ. ստացել է ինքնուրույն թանգարանի կարգավիճակ: Թանգարանը տեղակայված է 1937թ. կառուցված շենքում: Թանգարանի ֆոնդերում պահվում են Սիսիանի տարածաշրջանը ներկայացնող մշակութային արժեքներ: Թանգարանն ունի մշտական ցուցադրություն, կազմակերպվում են ժամանակավոր ցուցադրություններ, միջոցառումներ: Դրանք նպատակ ունեն ներկայացնելու Սյունիքի հարուստ մշակութային ժառանգությունը այցելուներին: Թանգարանին կից է Քարադարանը, որը…
Հրազդանի տարածաշրջանի պատմության, այստեղ հաստատված տեղաբնիկների պատմագիտական զարգացման, նրանց վարած կենցաղի, նյութական մշակույթի հուշարձանների, պատմա-աշխարհագրական պայմանների մասին ամբողջական պատկերացում է տալիս Հրազդանի երկրագիտական թանգարանը, որը հիմնադրվել է 1980 թվականին: Մշտական ցուցադրությունը գործում է առաջին և երկրորդ հարկերում, որը բաղկացած է…
«Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարանը բացվել է 1968թ.: Հավաքածուն ձևավորվել է 1965թ-ից այստեղ պարբերաբար կատարված պեղումներից: Հնագիտական պեղումները վկայում են, որ Մեծամարը բնակատեղի է եղել մ.թ.ա. V-րդ դարից մինչև VIII դարի վերջը: Վաղ բրոնզեդարյան շրջանում Մեծամորը Արարատյան հարթավայրի խոշորագույն մշակութային կենտրոնն էր: Պեղումների ժամանակ գտնված մշակութային շերտերը վերաբերվում են պղնձի, բրոնզի, երկաթի դարերին, ինչպես նաև միջին դարերին: Կերամիակական իրերը, քարե գործիքները, օպսիդիանից պատրաստված կտրիչները բնօրոշ են հայկական լեռնաշխարհին: Թանգարանում պահվող գթածոները վկայում են այն մասին, որ վաղ երկաթե շրջանում քաղաքատեղիի բնակիչները զբաղվել են տարատեսակ արհեստներով, առևտրով, գյուղատնտեսությամբ և այգեգործությամբ: Թանգարանում հավաքվել և ցուցադրվում են հուշարձանից պեղված 27 000-ից ավել առարկաներ, որոնցից 9337-ը ներկայացվում են թանգարանի մշտական ցուցադրությանը: Առաջին հարկում ժամանակագրական հերթականությամբ ցուցադրվում են ամրոցում և դամբարանադաշտում հայտնաբերված պեղածոները, որոնք վերաբերում են վաղ բրոնզից մինչև ուշ միջնադարին: Երկրորդ հարկում ներկայացված են հնագույն Մեծամորի արհեստներն ու ծեսերը: Այստեղ ներկայացված են…
Նկարիչ Մինաս Ավետիսյանի տուն-թանգարանը հայրենի Ջաջուռ գյուղում բացվել է 1982 թ. հուլիսի 21-ին։ 1988-ի ավերիչ երկրաշարժից այն հիմնովին ավերվել է։ Վերաբացվել է 2005-ին։ Ներկայումս թանգարանում ցուցադրվում է 30-ից ավելի բնօրինակ կտավ, որը Մինաս Ավետսիյանի ստեղծագործությունների ցուցադրվող ամենամեծ…
Ժողովրդական դերասան Մհեր Մկրտչյանի թանգարանը գործում է 2006 թվականից, 19-րդ դարի վերջին կառուցված պատմաճարտարապետական արժեք ներկայացնող շենքում: Ցուցադրվում են մեծ դերասանի բեմական հագուստներն ու իրերը, տարբեր ֆիլմերում («Նվագախմբի տղաները», «Մեր մանկության տանգոն», «Միմինո», «Ալի Բաբան եւ քառասուն ավազակները», «Հին օրերի երգը», «Այբոլիտ-66») օգտագործած ռեկվիզիտներ: Թանգարանի հավաքածուների մեջ մեծ արժեք ունեն կամոտը` «Մեր մանկության տանգոն» ֆիլմից, տակառիկը` «01-99» ֆիլմից, գալիկոնը` «Նվագախմբի տղաները» ֆիլմից: Մեծ արտիստի կյանքի և ստեղծագործական գործունեության հետ կապված թանգարանում կա 270-ից…
Թանգարանը հիմնադրվել է 1983 թվականին, Գյումրիում` 19-րդ դարում կառուցված յուրատիպ մեկհարկանի շենքում: Այստեղ պահպանվում և ցուցադրվում են Գյումրիում ծնված մեծանուն բանաստեղծ Հովհաննես Շիրազի (1914-1984թթ.) անձնական իրերը, ձեռագրերը և տպագիր գործերը: Մեծ արժեք են ներկայացնում հատկապես…
Ավ. Իսահակյանի տուն-թանգարանը գործում է 1975 թվականից, մեծ քնարերգուի հայրական տանը, որը կառուցվել է 1829թ.` բանաստեղծի պապի` Նիկողայոս Իսահակյանի կողմից, և մեզ հասել գրեթե անփոփոխ վիճակում: Թանգարանում վերականգնված են բնաստեղծի աշխատասենյակը, Իսահակյանների հյուրասենյակը, ննջասենյակը, խոհանոցը, մառանը և թոնրատունը: Թանգարանում կարելի է ծանոթանալ ոչ միայն մեծ բանաստեղծին առնչվող մասունքներին, այլև…
Թանգարանը հիմնադրվել է 1987 թվականին: Այստեղ ցուցադրվում են Մարիամ և Երանուհի Ասլամազյանների՝ Գյումրիին նվիրած 620 արվեստի գործ՝ գեղանկար, կերամիկա, կենցաղային-կիրառական տարատեսակ նմուշներ: Թանգարանի երկհարկանի շենքը 1880թ. կառույց է, որն ունի բացառիկ պատմաճարտարապետական արժեք: Թանգարանի ցուցասրահներում պարբերաբար կազմակերպվում են անհատական թեմատիկ ցուցահանդեսներ: Երանուհի Ասլամազյանը Հայաստանի ժողովրդական նկարչուհի է, Մարիամ Ասլամազյանը`Հայաստանի և ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ է:
Ս. Մերկուրովի տուն-թանգարանը հիմնադրվել է 1984 թվականին, 1869թ. կառուցված շենքում` այն տանը, որտեղ ծնվել է անվանի քանդակագործը: Այստեղ պահվում են մեծանուն արվեստագետի անձնական իրերը, փաստաթղթերը, հետմահու դիմակը, գրադարանը, 2500-ից ավելի քանդակներ: Ուշագրավ են հատկապես «Վիշտ» և «Մերկը» քանդակները, Մերկուրովի ձեռագրերը՝ Միքելանջելոյի և Ռոդենի մասին, 60-ից ավելի հանրահայտ մարդկանց հետմահու դիմակները՝ Լենին, Դերժինսկի, Կալինին, Թումանյան, Խրիմյան, Տոլստոյ, Մայակովսկի և այլոք:
Հիմնադրվել է 1984 թվականին: Թանգարանի ցուցասրահներում ներկայացված են 19-րդ դարի 60-ական թվականներից մինչև 20-րդ դարի 20-ական թվականներն ընկած ժամանակահատվածի Ալեքսանդրապոլի ինքնավարությունը, առավել տարածում գտած արհեստները, հասարակական կենցաղն ու հոգևոր մշակույթը: Թանգարանի ցուցասրահներում վերականգնված են նաև գյումրեցի արհեստավորի և ունևոր խավի բնակարանների ներքնատեսքը: Ցուցադրությունն ընդգրկում է…
Թանգարանը հիմնադրվել է 1974 թվականին: Մշտական հավաքածուն ընդգրկում է հայ արվեստագետների ավելի քան 1700 գեղանկար, քանդակ, գծանկար, ինչպես նաեւ դեկորատիվ-կիրառական արվեստի նմուշներ: Թանգարանի ցուցասրահներում պարբերաբար կազմակերպվում են…
Թանգարանը հիմնադրվել է 1988 թվականին, Վանաձորի այն առանձնատանը, որտեղ 1964-1967 թվականներին ապրել է 20-րդ դարի խոշոր հայ արձակագիր Ստեփան Զորյանը (1889-1967թթ.): Տուն-թանգարանում ներկայացված են այն ցուցանմուշները, որոնք լուսաբանում են գրողի մանկության ու պատանեկության շրջանը հին Վանաձորում (Ղարաքիլիսա), ինչպես նաեւ…
Թանգարանը հիմնադրվել է 1939 թվականին, Վանաձորի Ս.Աստվածածին եկեղեցու հարկի տակ: Թանգարանի հնագիտության, ազգագրության եւ նորագույն պատմության բաժիններում պահվում են ավելի քան 34165 թանգարանյին առարկա: 1988թ. երկրաշարժի պատճառով թանգարանը կորցրեց իր շենքը: Նրա բացառիկ ՙարժանիքներից՚ մեկը, թերեւս, այն է, որ գործում է տնակային պայմաններում: Այսուհանդերձ, սակայն, թանգարանում կազմակերպվում են թեմատիկ ցուցադրություններ, միջոցառումներ, գիտահավաքչական եւ գիտահետազոտական աշխատանքներ:
Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի (1869-1923) հայրական տունը Լոռու մարզի Դսեղ գյուղում տուն-թանգարանի է վերածվել 1939 թվականին: Տուն-թանգարանում պահպանվում են հանճարեղ բանաստեղծի, արձակագրի, մանկագրի, թարգմանչի ազգային խոշոր գործչի կյանքն ու գործը ներկայացնող մոտ 300 մեծարժեք հուշային ցուցանմուշ: Թումանյանին վերաբերող հիշարժան տարեթվերի և զանազան այլ առիթներով այստեղ կազմակերպվում են…
Ստեղծվել է 1948 թվականին, Աշտարակում, հայ խոշորագույն դասական գրող Պերճ Պռոշյանի (1837-1907) հայրական տան հիման վրա: Վերջինիս կից կառուցվել է երեք ցուցասրահ, որոնցից մեկը կահավորված է գրողի անձնական իրերով, մյուս երկուսում ցուցադրված են նրա կյանքին ու գործունեությանը վերաբերող հարուստ նյութեր: Դրանք հիմնականում ձեռք են բերվել Պռոշյանի ժառանգների նվիրատվությամբ: Այսօր տուն-թանգարանում առկա են 2000-ից ավելի…
Անվանի գրող Մուշեղ Գալշոյանի տուն-թանգարանը գտնվում է Կաթնաղբյուր գյուղում: Բացումն իրականացվեց 2004թ-ին: Թանգարանում ներկայացված են գրողի անձնական իրերն ու ստեղծագործական կյանքի մանրամասները:
1980թ., գ. Աշնակ: Թանգարանը ներկայացնում է Հայ ազգային-ազատագրական շարժման գործիչ, ֆիդայի Գեվորգ Չավուշի կյանքն ու գործունեությունը: Ներկայացված են անվանի զորավարի անձնական իրերն ու Հայաստանի 20-րդ դարասկզբի պատմական իրադարձությունները նկարագրող ցուցադրություններ:
Պարույր Սևակի տուն-թանգարանը գտնվում է գրողի ծննդավայրում՝ Արարատի մարզում, Սևակ գյուղում: Հիմնադրվել է 1971թ-ին: Մինչ թանգարանին հասնելը այցելուները տեսնում են այն վայրը, որտեղ բանաստեղծը ավտովթարի է ենթարկվել: Թանգարանը կառուցված է բանաստեղծի տան և այգու հարևանությամբ: Թանգարանի մեկ հարկանի շենքը բաղկացած է ընդարձակ նախասրահից և առանձին սենյակներից, որտեղ ներկայացված են բանաստեղծի կյանքի և գործունեության տարբեր ժամանակաշրջաններին վերաբերող ցուցանմուշներ, որոնց թվում են՝ բանաստեղծի…
1998թ-ին հիմնադրված Գորիսի քաղաքային պատկերասրահը հանրությանը պարբերաբար ներկայանում է ամենատարբեր ցուցահանդեսներով ու մշտապես ցուցադրվող բարձրաժեք գործերով: Թանգարանն ունի երկու սրահ՝ շարժողական ու անշարժ նկարներով: Հիմնական հավաքածուն…
1971թ-ին Սանահին գյուղում հիմնադրվեց Միկոյան եղբայրների կյանքին ու գործունեությանը նվիրված թանգարանը, որտեղ հավաքվել և ցուցադրվում են ավելի քան 600 ցուցանմուշ: Թանգարանի հիմնադիրը Ա. Միկոյանի դուստր՝ Նուշիկ Միկոյանն է: Թանգարանի առաջին հարկում ներկայացված են եղբայրների մանկության շրջանը լուսաբանող անձնական իրեր, այդ թվում՝ օրորոցը, կահույքը, ընտանեկան լուսանկարները և հանդերձանք, ինչպես նաև այն գյուղատնտեսական գործիքները, որոնցով եղբայրների ծնողները աշխատել են լոռվա հանդերում: Թանգարանի երկրորդ հարկում…
Գտնվում է Արագածոտնի մարզում, Բյուրական գյուղում՝ Արագած լեռան լանջին տեղակայված Բյուրականի աստղադիտարանի մոտակայքում: Կառուցվել է 1950թ-ին: Տուն-թանգարանում ներկայացված է Վիկտոր Համբարձումյանի կենսագրությունը, նրա ընտանիքի պատմությունը, աստղաֆիզիկոսի մասնագիտական ուղղին և Հայաստանի գիտության զարգացման ոլորտում նրա ունեցած բացառիկ նշանակության մասին փաստավավերագրական հարուստ նյութեր: Թանգարանի առաջին հարկում տեղակայված է գիտնականի աշխատասենյակն ու անձնական՝ 3000-ից ավելի անուն-գրքից կազմված գրադարանը: Այստեղ կարելի է ծանոթանալ…
Ծաղկաձոր քաղաք այցելող զբոսաշրջիկների «տեսարժան վայրերի ոսկե ցանկում» իր ուրույն տեղն է զբաղեցնում աշխարհահռչակ գիտնականներ Օրբելի եղբայրների տուն-թանգարանը: Եղբայրներից ավագը՝ Ռուբեն Օրբելին (1880-1943թթ.), իրավամբ համարվում է խորհրդային ստորջրյա հնագիտության հիմնադիրներից մեկը և այդ բնագավառի կարկառուն դեմքերից է: Միջնեկ եղբայրը՝ Լևոն Օրբելին (1882-1958թթ.), որը պատիվ է ունեցել աշակերտելու ռուս ականավոր ֆիզիոլոգ Ի.Պ. Պավլովին, հետագայում ինքը՝ այդ բնագավառում մի շարք նոր ուղությունների հիմնադիր է դարձել: Եղբայրներից կրտսերը…
Տիեզերական կենսաբանության հիմնադիր՝ ակադեմիկոս Նորայր Սիսակյանի տուն-թանգարանը հիմնադրվել է 1986թ-ին: Թանգարանում պահվում են 350 ցուցանմուշ՝ գիտնականի անձնական իրերը, լուսանկարներ, ձեռագրեր, գրքեր, փաստաթղթեր:
Մատենադարանը գտնվում է Օշական գյուղում, ս. Մ.Մաշտոց եկեղեցու հարևանությամբ: Մատենադարանի շենքը կառուցվել է 1913թ-ին և սկզանպես եղել է հոգևոր ճեմարանի դպրանոցը: Մատենադարանում պահվում է 4.000-ից ավելի թանկարժեք գրքեր և ձեռագրեր, ինչպես նաև հայ նշանավոր մանրանկարիչների արտատպություններ: Մատենադարանը նշանակալի է նաև…
Հիմնադրվել է 1987թ-ին՝ մեծանուն լեզվաբանի 100-ին: Զբաղեցնում է Աշտարակի N:5 դպրոցի առաջին հարկի մի մասը: Թանգարանում պահվում են 130-ից ավելի ցուցանմուշներ և 100-ից ավելի օժանդակ նյութեր, որոնք պատմում են մեծանուն գիտնականի կյանքի և գիտական գործունեության մասին:
Հիմնադրվել է 1988թ-ին: Թանգարանը ներկայացնում է այստեղ տեղի ունեցած Բաշ-Ապարանի հերոսամարտի դրվագները:
Գտնվում է Արարատ քաղաքում: Հիմնադրվել է 2000թ-ին: Այստեղ հիմնականում ներկայացված են զորավար Վազգեն Սարգսյանի կյանքի ու գործունեության մասին պատմող փաստավավերագրական և անձնական իրեր, փաստաթղերը, լուսանկարները, հեղինակային գրականություն և այլն:
Հիմնադրվել է 1997թ-ին, Արտաշատ քաղաքում: Փոքրիկ պատկերասրահ է, որը սակայն անմիջապես գերում է այցելուներին իր միջավայրով: Պատկերասրահում մտապես ներկայացված են հայ ժամանակակից ստեղծագործողների…
Հիմնադրվել է 1973թ-ին Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու(6-41-652թթ.) մոտ: Թանգարանի ֆոնդերում պահվում են 4446 ցուցանմուշ, որոնցից մշտապես ցուցադրվում են 1286-ը: Ցուցանմուշների մեջ կարելի է տեսնոլ այստեղ պեղված գթածոներ՝ կավե իրերի կտորտանքներ, զարդարված արձաններ, կենցաղի և կրոնածիսական բնույթի զանազան առարկաներ: Թանգարանում ներկայացված են…
Հիմնադրվել է 1976թ-ին: Կանգնած է բլրի վրա, Մուսա լեռ ավանում, որի ճարտարապետական կերպարը հերոսական ոգի է ներշնչում: Թանգարանը նվիրված է մուսալեռցիների հերոսական ինքնապաշտպանությանը թուրք զավթիչների դեմ մղված անհավասար պայքարում: Թանգարանի շենքը զինվոր խորհրդանշող ոճավորված արծվի կիսադեմով, մոնոլիտ, խուլ պատերով մի շինություն է, որի ներսում գտնվող ոչ այնքան մեծ դահլիճում պահպանվում են պաշտպանության հերոսների մասունքները: Այստեղ ներկայացված 500-ից ավելի ցուցանմուշները պատմում եմ մուսալեռցիների կյանքի, մշակույթի, կենցաղվարության, ավանդույթների մասին: Ամեն տարի` սեպտեմբերի երկրորդ կեսին…
Հիմնադրվել է 1964թ-ին: Թանգարանում պահպանվում և ներկայացվում են 12.500-ից ավելի հնեաբանական և ազգագրական արժեքավոր նյութեր, որոնցից հնագույները թվագրվում են մ.թ.ա. IV դարով:
Մայր տաճարին առընթեր եկեղեցապատմական թանգարան: Հիմնադրել է Հայոց կաթողիկոս Գևորգ Դ Կոստանդնուպոլսեցին, 1869թ-ին, տաճարի արևելյան մասում վերակառուցած ավանդատանը: Սկզբում ուներ մեկ սրահ՝ մի քանի տասնյակ ցուցանմուշներով, մինչդեռ, Էջմիածնի վանքում դարերի ընթացքում հավաքվել, կուտակվել են հոգևոր ու աշխարհիկ արվեստի հազարավոր նմուշներ: 1956թ-ին թանգարանը վերակզմվեց ներկայիս ցուցասրահներով: Այժմ Էջմիածնի թանգարանի սրահներում ցուցադրված են 800-ից ավելի իրեր՝ ոսկյա և արծաթյա, ակնակուռ ու մարգարտաշար խաչեր, խաչվառներ, սկիհներ, բուրվառներ, գավազաններ, գոտիներ, սաղավարտներ, բազպաններ, մատանիներ, թագեր, խույրեր, կաթողիկոսական արծվեգորգեր, գործված և տպածո, պատկերազարդ վարագույրներ, մագաղաթե, արծաթակազմ ձեռագիր մատյաններ (ավետարան, սաղմոսարան և այլն), մյուռոնի սափորներ ու կաթսաներ, մասնատուփեր, կանթեղներ, պանակեներ, վակասներ, շուրջառներ, տարբեր երկրների հին ու նոր մետաղադրամներ, շքանշաններ են: Ցուցանմուշների թվում են՝ Հայոց թագավորներ Տիգրան Բ Մեծի…
Թանգարանը բացվել է 1982թ-ին, Էջմիածնի հոգևոր կենտրոնի տարածքում: Երկհարկանի այս կառույցում ցուցադրվում են բազմաթիվ արժեքավոր իրեր, եկեղեցական, ինչպես նաեւ կիրառական արվեստի նմուշներ, սկիհներ, խորանի վարագույրներ, աջեր, մասունքներ, զգեստներ, ջահեր, խաչեր, հին հայկական գորգեր, կավե ամաններ եւ փայտե փորագրություններ: Գանձատան ամենաարժեքավոր ցուցանմուշներից են ձեռագիր արձանագրությունները եւ ձեռագրերը` իրենց յուրօրինակ մանրանկարներով, եւ նուրբ ասեղնագործված սկիհի ծածկոցները: Այստեղ է պահվում…
Հիմնադրվել է 1952թ-ին: Ցուցանմուշների թիվը հասնում է 7700-ի: Հավաքածուն հիմնականում կազմված է այստեղ պեղածո նյութերից, ազգագրական և փաստավավերագրական ժառանգությունից:
Ստեփան Շահումյանի տուն-թանգարանը հիմնադրվել է 1923թ-ին, այն առանձնատանը, որը եղել է Ս. Շահումյանի կնոջ հայրական տունը: Նախկին հեղափոխական՝ Ս. Շահումյանը Ստեփանավանում հիմնել է Հայաստանի առաջին մարքսիստական ակումբը, տան նկուղում կազմակերպել տպարան: Ինքը տուն ագուցված է թանգարանային ժամանակակից շինության մեջ, որի պատճառով…
Թանգարանը հիմնադրվել է 1987թ-ին, որի հիմնական ցուցադրությունը կազմված է հայ նշանավոր նկարիչներ՝ Հ. Կոջոյան, Փ. Թերլեմեզյան, Գ. Խանջյան, Հ. Կալենց, Ա. Կալենց, Ռ. Խաչատրյան և այլոց կտավներից: Թանգարանում պարբերաբար անցկացվում են մշակութային միջոցառումներ:
Հիմնադրվել է 2001թ-ին՝ Գառնու աստղագիտության ինստիտուտի ակադեմ. քաղաքում: Այստեղ ցուցադրվում են բացառիկ աստղագիտական տեխնիկա և փաստաթղթեր, որոնք մինչ այդ անհասանելի էին հասարակությանը: Ցուցադրության օրիգինալ նմուշ-օրինակներ են, օրինակ, տիեզերք թռչաց տիեզերանավը, Օրիոն 2-ի իլումինատորը և այլն: Թանգարանը…
Հիմնադրվել է 1978թ-ին: Թանգարանում պահվում և ցուցադրվում են կենցաղի առարկաներ, ազգային տարազներ, հայ թագավորների մետաղադրամների հավաքածու, Համշենի համայնապատկերներով վավերագրական լուսանկարներ, փաստաթղթեր, հայերեն տառերով թուրքալեզու տպագրված Աստվածաշունչը, զենքեր, որոնցով Հաճնցիները մարտնչել են ինքնապաշտպանական մարտերի ժամանակ: Ցուցանմուշների ընդհանուր թիվն հասնում է 1800-ի…
Հիմնադրվել է 1984թ՝ ինքնատիպ ճարտարապետության հուշարձան հանդիսաշող շենքում: Թանգարանի ֆոնդերում և ցուցասրահներում հավաքված են 300 էքսպոնատներ՝ բնանկարներ, կենցաղի առարկաներ, արհեստատի և արվետի տեսակներ, որոնք կիրառվել են 18-րդ դարից…
Գործում է 1997թ-ից: Այստեղ պահվում և ցուցադրվում են 300 կտավներ, քանդակներ և գրաֆիակական աշխատանքներ, այդ թվում Սուրենյանցի, Սարյանի, Ավետյանի, Գարզույի, Այվազովսկու կատարմամբ:
Հիմնադրվել է 1930թ-ին: Այստեղ պահվում և ուսումնասիրվում են հնագիտական պեղածո նյութեր, հոգևոր և նյութական մշակույթի առարկաներ, որոնց ընդհանուր քանակը գերազանցում է 30.000-ը: Թանգարանի հավաքածուն համալվել է Գյումրու և Շիրակի մարզի գյուղերում (Կետի, Ոսկեհասկ, Մարմաշեն, Վահրամաբերդ) ստացված գթածոներից: Թանգարանի ազգագրության հատվածում ներկայացված է Գյումրի քաղաքի 18-րդ դարի առօրյան և կենցաղը: Արվեստի բաժնում ներկայացված են…
Գործում է 1940 թ-ից, ցուցանմուշների քանակն հասնում է 5000-ի: Դրանք գտնվել են Գորիսի մեձակայքում կատարված պեղումների ժամանակ: Հավաքածուի գոհարներն են՝ բյուզանդական քանդակները, զարդերն ու կենցաղային առարկաները: Ազգագրության մասում ներկայացվում են…
Հիմնադրվել է 1988թ-ին, որպես Երևանի համանուն թանգարանի մասնաճյուղ: Թանգարանի հավաքածուն պարունակում է 400 բնանկար, գրաֆիկական աշխատանքներ և քանդակներ: Հավաքածուն համալրված է 70-80-ականների հայտնի նկարիչների կտավներով՝ Ա. Կալենց, Էլիբեկյան, Ռ. Խաչատրյան, Հ. Հակոբյան, Լ. Թոքմաջյան և այլոք: 5 ցուցասրահներում մշտապես ներկայացվում են 200 կտավներ: Կազմակերպվում են նաև ժամանակավոր ցուցադրություններ:
Հիմնադրվել է 1969թ-ին: Ցուցանմուշների թիվն հասնում է 13,500-ի, որոնցից 1335-ը՝ հնագիտական պեղածոներ, 1731-ը՝ երկրագիտական նյութեր, 24 կտավ, 2900 փաստաթուղթ, 430 մետաղադրամ: Հավաքածուն ընդգրկում է նաև 19-րդ դարի…
Հիմնադրվել է 1968թ-ին, որի հավաքածուն պարունակում է շուրջ 1300 հնագիտական, ազգագրական, էթնոգրաֆիկ ցուցանմուշներ: Ներկայացված են երկրորդ աշխարհամարտին և Արցախյան ազտամարտին նվիրված բացառիկ փաստավավերագրական նյութեր:
Հիմնադրվել է 1968թ-ին: Թանգարանում պահվում են 7568 ցուցանմուշներ, որոնք պատկանում են նեոլիթից մինչև մեր օրերին: Դրանք հիմնականում Եղեգնաձորի տարածաշրջանից պեղված գթածոներ են. կենցաղի և պաշտամունքի առարկաներ, փաստաթղթեր, էթնոգրաֆիկ նյութեր: Թանգարանում հաճախ կազմակերպվում են ժամանակավոր ցուցադրություններ, ցուցահանդեսներ և այլ մշակութային միջոցառումներ:
Հիմնադրվել է 1984թ-ին՝ Գլաձորի համալսարանի 700 ամյակի կապակցությամբ: Ցուցադրությունը նվիրված է Հայաստանում միջնադարյան համալսարանական կրության, գրչարվեստի և այստեղ դասավանդվող ու ուսումնասիրվող գիտությունների զարգացման պատմությանը: Գլաձորի համալսարանը հիմնադրվել է 1282թ-ին և մասնաճյուղեր է ունեցել պատմական Հայաստանի ողջ տարածքով մեկ: Թանգարանում ներկայացված են…
Հիմնադրվել է 1973թ-ին, որպես Հայաստանի Ազգային պատկերասրահի մասնաճյուղ: Ներկայացված են շուրջ 200 կտավներ, քանդակներ, դեկորտաիվ և կիրառական արվեստի նմուշներ:
Թանգարանը հիմնադրվել է արվեստի վաստակավոր գորճիչ Վանիկ Շարամբերյանի ջանքերով՝ 1983թ-ին: Սա ինքնատիպ և իր տեսակի մեջ միակ մշակութային օջախն է, որը ստեղծվել է 20-րդ դարասկզբիրկանի առանձնատներում: Արգելոց-թանգարանն ունի մշտական ցուցադրություն, որը ներկայացնում է հայ ազգային ճարտարապետությունը, կենցաղը, կերպարվեստը, ինչպես նաև տարատեսակ ազգային արհեստները: Արգելոց-թանգարանում ներկայացված են 2266 ցուցանմուշ. որոնցից…
ՀՍՍՀ Ժողովրդական կոմիտեի որոշմամբ 1921թ. օգոստոսի 16-ին հիմնվել է «Առաջին պետթատրոնը», որը պաշտոնապես բացվել է 1922թ. հունվարի 25-ին` Գ. Սունդուկյանի «Պեպո» պիեսի բեմադրությամբ (գեղ. ղեկ.` Լ. Քալանթար)։ Թատրոնի ստեղծագործական կազմի հիմքը Թիֆլիսի Ստ. Շահումյանի անվան «Որոնումների թատրոնն» էր, որը 1921թ. երևանյան հյուրախաղերի ընթացքում արժանացած բուռն ընդունելությունից հետո հրավիրվել է աշխատելու նորաստեղծ Խորհրդային Հայաստանի առաջին պետթատրոնում։ Առաջին թատրոնի գեղարվեստական ղեկավար է նշանակվել ռեժիսոր Լ. Քալանթարը։ Թատրոնը սկզբնական շրջանում մինչև 1938թ գործել է Ստ. Շահումյան փողոց 4 հասցեում, այժմ` Վ. Սարգսյան 7 (ներկայիս «Արմենիա» հյուրանոցի և Հ.Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի տեղում)։ 1966թ. տեղափոխվել է ներկայիս Անգլիական այգու տարածք: Թատրոնի շենքի հատակագծային լուծումն ասիմետրիկ է։ Կենտրոնական դիրք է գրավում 1150 տեղանոց սեղանաձև հանդիսասրահը, որն ունի…
1920-ական թթ. վերջերին Գեղարվեստի աշխատողների միությունն առաջարկել էր պատանիների համար հիմնել թատրոն։ Մշակութային այս կառույցի առաջնային խնդիրը 8-15 տարեկան երեխաների գեղարվեստական ուգաղափարական պահանջները բավարարելն էր։ 1929թ. հոկտեմբերի 20-ին պաշտոնապես բացվեց Երևանի պատանի հանդիսատեսի պետական թատրոնը։ Առաջին ներկայացումը…
Օպերայի և բալետի թատրոնի բացումը տեղի ունեցավ 1933թ. հունվարի 20-ին` Ալ. Սպենդիարյանի «Ալմաստ» օպերայի ներկայացմամբ։ 1939թ. վերանվանվեց «Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի պետական թատրոն» (1956թ.` արդեն ակադեմիական), որի ստեղծագործական գլուխգործոցները դարձան «Ալմաստ» և «Անուշ» (1935թ.) օպերաների բեմադրությունները։ Երևանի գլխավոր հատակագծի համաձայն` Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքը կառուցվեց քաղաքի հյուսիս-հարավ առանցքի վրա` Հյուսիսային պողոտայի գլխամասում, որտեղ գտնվում էր Գեթսեմանի մատուռը: Այսօր թատրոնի ճեմասրահում կանգնած է խաչքար` ի հիշատակ Գեթսեմանի մատուռի։ Թատրոնի շենքը նախագծվել է 1926-1936թթ: Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքի հանդիսավոր հիմնադրումը կայացել է 1930թ. նոյեմբերի 28-ին։ Երկդահլիճ թատերական շենքին Ալ. Թամանյանն ինքնատիպ և արտահայտիչ մարմնավորում է տվել…
1930-ական թթ. կեսերին հայ թատերական կյանքում կարևորագույն երևույթ դարձավ երեխաների համար գեղարվեստական տիկնիկային թատրոնի ստեղծումը, որի առաջին նախաձեռնողներից էր Մոսկվայում թատերական կրթություն ստացած Հասմիկ Գյոզալյանը։ Նրա համառ ջանքերով նախ Գյումրիում, իսկ երեք ամիս անց` Երևանում, Պատանի հանդիսատեսի թատրոնին կից, ստեղծվեց տիկնիկային թատրոն, որը 1935թ. հունիսի 1-ին բացվեց Սպայի տանը։ Թատրոնի հիմնական կազմում էին պատանիների թատրոնի դերասան Ս. Բեջանյանը, մանկավարժ Մ. Դուրգարյանը, նկարիչ Գ. Առաքելյանը, դերասաններ` Ա. Արաբյանն ու Պ. Բորոյանը։ Առաջին բեմադրութունները «Չարաճճի Պետիկը» (Ս. Մարշակ) և «Շունն ու կատուն» (Հովհ. Թումանյան) էին։ Այնուհետև, թատրոնը տեղափոխվեց Ամիրյան փողոցի վրա գտնվող «Գրիգոր Լուսավորիչ» եկեղեցու նեղլիկ սրահ (ներկայիս Ե. Չարենցի անվան միջնակարգ դպրոցի տեղում), իսկ 1975թ.` Սայաթ-Նովայի պողոտայի նորակառույց բնակելի շենքի առաջին հարկ, որը հարմարեցվել էր թատրոնի պահանջներին…
Գտնվում է քաղաքի կենտրոնական փողոցում` Աբովյան 7 հասցեում: Կառուցվել է 1930-1931թթ.` ճարտարապետ Գ. Քոչարի, Կ. Հալաբյանի, Մ. Մազմանյանի նախագծով և շահագործման է հանձնվել 1937թ.։ Նույն տարվա նոյեմբերի 15-ին Մուր եղբայրների և Շեյնինի «Առերեսում» պիեսի ներկայացմամբ բացվել է Երևանի Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնը։ Խաղացանկը նախապես կազմվել է ռուս դասական և ժամանակակից դրամատուրգների պիեսների հիման վրա։ Թատրոնի հիմնական խնդիրն է հանդիսատեսին ներկայացնել ռուս դասական և ժամանակակից գրականության լավագույն նմուշները (ռուսերեն), ինչպես նաև հայ դրամատուրգների գործերի բեմադրությունը ռուսերեն թարգմանությամբ։
Թատրոնը նախապես գտնվել է հին Երևանի Ստ. Շահումյան փողոցի 4։ Այստեղ էր գտնվում նաև Արամ Բունիաթյանի տունը` ակումբը (քաղաքում հայտնի էր որպես «Բունիաթովի կլուբ»)։ Այս ակումբը կարևորությամբ երկրորդն էր` Ջանփոլադյան քաղաքային ակումբ-թատրոնից հետո։ Թատրոնի ներկայիս շենքը կառուցվել է որպես «Արմենիա» հյուրանոցի համակառույց և ծառայել իբրև նիստերի դահլիճ։ Հայկական առաջին պետական օպերետային թատրոնը պաշտոնապես բացվեց 1942թ. հունիսի 22-ին` Ռ. Նելսոնի «Թագավորը զվարճանում է» օպերետի բեմադրությամբ։ Նախկինում այն կոչվել է Ֆիլհարմոնիայի թատրոն։ Այնուհետև թատրոնը վերանվանվում է «Հ. Պարոնյանի անվան Երևանի երաժշտական կոմեդիայի պետական թատրոն»։ Նրա հիմնադրման և կայացման գործում մեծ ավանդ են ունեցել արվեստագետներ և թատերագետներ՝ Շ. Տալյանը, Ա. Տեր-Հովհաննիսյանը, Ա. Այվազյանը, Ս. Մարյանը և Հ. և Ի. Դանզասները, Կ. Խաչվանքյանը, Ս. Գրիգորյանը և այլք։ 1950-1960-ական թթ. ի վեր` թատրոնի խաղացանկը պարբերաբար հարստացվել է հայ և արտասահմանցի հեղինակների հին ու նոր ստեղծագործություններով։
1967թ. Հայկական թատերական ընկերության ստուդիա-թատրոնը վերակազմավորվեց Երևանի դրամատիկական թատրոնի։ Թատրոնի շենքը կառուցվել է 1935-1940թթ։ Պաշտոնական բացումը տեղի է ունեցել 1969թ. մարտի 8-ին` Հովհ. Թումանյանի «Անուշ» պոեմի ինքնատիպ բեմադրությամբ։ Երևանի դրամատիկական թատրոնի դիմագիծը բնորոշվում է ռեժիսորական և դերասանական արվեստի ժամանակակից հատկանիշներով։ Կիրառվում են բեմական պայմանական ու այլաբանական լուծումներ։ Թատրոնում աշխատել են հանրահայտ ռեժիսորներ ու դերասաններ։
Այս յուրօրինակ թատրոնը հիմնադրվել է 1978թ.` բեմադրող ռեժիսոր Հրաչյա Ղազարյանի կողմից։ Առաջին ներկայացումը Վ. Մայակովսկու «Պլակատի փշոտ լեզվով» ստեղծագործությունն էր։ Ներկայումս թատերախումբը ստեղծագործական գործունեությունն իրականացնում է Հայաստանի Գրողների միության շենքում։ Այս ինքնատիպ թատրոնի նպատակն է համալրել ժամանակակից թատերական ավանգարդի շարքերն ազգային մտածողությամբ ու նկարագրով։ Նպատակն արդարացվել է երեսնամյա գործունեության ընթացքում իրականացրած յոթ տասնյակից ավելի ներկայացումներով, որտեղ ստեղծագործական հաջողություններն են ունեցել թե՛ ռեժիսորները, և թե՛ արտիստները։
Երևանի Պոլիտեխնիկական ինստիտուտի «Ուրախների և հնարամիտների ակումբի» (1971թ. սկսած) հիման վրա ստեղծված «Տղամարդկանց ակումբի» թատերախումբը հետագայում վերակազմավորվեց որպես Երևանի կամերային թատրոն և պաշտոնապես բացվեց 1982թ. դեկտեմբերի 15-ին։ Երևանի կենտրոնում` Մաշտոցի պողոտայի վերջնամասում գտնվող շենքերից մեկում, թատերախումբը բեմադրել է բարդ ստեղծագործական լուծումներ պահանջող ներկայացումներ։ Կամերային թատրոնի ներկայացումների հիմքում Արա Երնջակյանի մշակած «Նույնականացման համակարգի» մեթոդն է, որի էությունը բեմի և հանդիսատեսի միջև կատարյալ ու բնական կապ ստեղծելն է: Այստեղ իրենց ստեղծագործական ուղին են սկսել շատ անվանի դերասաններ, ռեժիսորներ ու երաժիշտներ։
Ստեղծվել է 1987թ.։ Այն, իր տեսակի մեջ երրորդն էր նախկին ԽՍՀՄ տարածքում` Լենինգրադի ու Թբիլիսիի նույնանման թատրոններից հետո։ Սակայն այս շարքում առաջինն է, որ ներկայացումներ ունի թե՛ մեծահասակ, և թե՛ մանուկ հանդիսատեսի համար։ Ի տարբերություն սովորական տիկնիկային թատրոնների` խամաճիկների թատրոնը գործում է «իսկական փոքրիկ» բեմում. տիկնիկներին վարում են վերևից` թելերի օգնությամբ։ Առաջին ներկայացումը եղել է «Երեք խոզուկները», որին հաջորդել են մի շարք հաջողված այլ ներկայացումներ։ Թատրոնը մասնակցել է բազմաթիվ փառատոների` արժանանալով մի շարք մրցանակների…
1986-1988թթ. Մհեր Մկրտչյանի ջանքերով հիմնադրվել է արտիստական թատրոն: Մհեր Մկրտչյանը, բեմադրելով «Հացթուխի կինը» ներկայացումը, հենց ինքն էլ խաղացել է այդ ներկայացման մեջ: Դա թատրոնի առաջին ներկայացումն էր և անվանի դերասանի վերջին դերակատարումը։ 1993թ.-ին` Մ. Մկրտչյանի մահից հետո, մինչև 2000թ. թատրոնը չի գործել։ Թատրոնի ստեղծագործական աշխատանքները վերականգնվել են, երբ գեղարվեստական ղեկավար է նշանակվել ռեժիսոր Ալբերտ Մկրտչյանը: 2000թ. սկսվեց թատրոնի վերանորոգումը։ 2004թ. հունիսի 16-ին Մարկեսի «Սիրային նախատինք բազկաթոռին նստած ամուսնուն» բեմադրությամբ թատրոնը վերաբացվել է։ Երկրորդ բեմադրությունը նվիրված է եղել Մ. Մկրտչյանի 75-ամյակին, որը եղել է նրա իսկ բեմադրած «Հացթուխի կինը» ներկայացումը։
Մնջախաղի ավանդույթը Հայաստանում դարերի պատմություն ունի: Ե՛Վ գրավոր աղբյուրներում, և՛ ձեռագիր մատյաններում կարելի է հանդիպել մնջախաղի դերասանների` կատակների, վարձակների, գուսանների, հուշկապարիկների մասին բազմաթիվ վկայությունների: Նոր ժամանակներում մնջախաղի արվեստի վերազարթոնքը մեր իրականության մեջ կապվում է անվանի ծաղրածու- մնջախաղաց Լեոնիդ Ենգիբարյանի անվան հետ: Որպես կոլեկտիվ բեմարվեստ, մնջախաղի թատրոնի ծննդյան ազդաղողանջը հնչել է 1969 թվականին: 1974թ. մայիսի 18-ին թատերախումբը ցուցադրեց իր անդրանիկ ամբողջական ներկայացումը, ճանաչվեց որպես պրոֆեսիոնալ կոլեկտիվ և ընդգրկվեց Հայհամերգի կազմում: 1983թ. թատրոնը ստացավ պետական կարգավիճակ: 2001թ. թատրոնը կազմակերպում է ՙՆազենիկ՚ մնջախաղի միջազգային փառատոնը` Հայաստանում անկախության տարիների առաջին միջազգային թատերական փառատոնը: 2008 թ. թատրոնը կազմակերպեց Լեոնիդ Ենգիբարյանի անվան Մնջախաղի թատրոնների միջազգային փառատոն Ծաղկաձորում, որն…
Պաշտոնապես անվանակոչվել է աշխարհահռչակ կոմպոզիտոր Առնո Բաբաջանյանի անունով 2005թ. դեկտեմբերի 25-ին: Գտնվում է Մշակույթի տան, ներկայիս Թանգարանների շենքի (Հանրապետության հրապարակ) առաջին հարկում։ Մուտքը` Աբովյան փողոցից։ Շենքը կառուցվել է 1916թ.` ճարտարապետ Վ. Սիմոնսոնի նախագծով։ 1953, 1961, 1977 թվականներին վերակառուցվել է ճարտարապետ Մ. Գրիգորյանի և Է. Սրապյանի ղեկավարությամբ։ Համերգասրահը նախատեսված է 300 հանդիսատեսի համար…
Պատանեկան դրամատիկական ստուդիայի հիման վրա 1983թ.-ին ստեղծվել է Գեղագիտության ազգային կենտրոնը, որը հայտնի է «Փոքր թատրոն» անվանումով։ Թատրոնը նախնական թատերական կրթություն է տվել 4-15 տարեկան երեխաներին, որոնց դասավանդվել են «դերասանի վարպետություն», «բեմական խոսք», «բեմական շարժում», «պար» «դասական արվեստ» առարկաները…
Հայ իրականության մեջ նոր տիպի պրոֆեսիոնալ կրկես հիմնադրվել է 1846թ. Կոստանդնուպոլսում` Հ. Գասպարյանի ջանքերով։ ԽՍՀՄ շրջանում կրկեսի հայ դերասանները ելույթներ են ունեցել տարբեր քաղաքներում և կրկեսային խմբերում։ 1930-ական թթ. Երևանում եղել է փայտաշեն ժամանակավոր կրկես, որի տեղում 1939թ. կառուցվել է նոր շենք։ 1950-ական թթ. Վ. Բելուբեկյանի և Կ. Վարդանյանի ճատարապետական նախագծին համապատասխան Երևանի կրկեսի շենքը հիմնանորոգվել և մասամբ էլ վերակառուցվել է։ Մասնագիտացված կրկեսային անձնակազմ Հայաստանում ձևավորվել է 1956թ.` ճանաչված էկվլիբրիստ Վաղարշակ Արզումանյանի ղեկավարությամբ։ Հայկական կրկեսի զարգացմանը մեծապես նպաստել են նաև մոտոատրակցիոնիստ Լ. Հայկազունու, աճպարար` Ն. Շիրայի, ակրոբատ Ա. Մակդասյանի, օդային մարմնամարզիկներ Ե. Ավանեսովայի, Մ. և Ռ. Հակոբյանների, վարժեցնող Ս. Իսահակյանի և այլոց համարները։ Ուրույն ավանդ է ներդրել ծաղրածու Լեոնիդ Ենգիբարյանը, ում արձանը տեղադրված է կրկեսի մուտքի։ 2012թ-ին Երևանի կրկեսը քանդվեց՝ հիմնովին վերանորոգվելու նպատակով: Այն իր դռները կբացի հանդիսատեսի առջև 2014թ-ին:
Մարզահամերգային համալիրի շենքը հանձնվել է շահագործման 1983 թվականին։ Կառույցի ճարտարապետական նախագիծը պատկանում է Կ. Հակոբյանին, Ա. Թարխանյանին, Հր. Պողոսյանին, Ս. Խաչիկյանին, Գ. Մուշեղյանին Օ. Բերբերյանին, քանդակագործ՝ Ֆ. Առաքելյան։ Համալիրը բաղկացած է երկու դահլիճից`«Մեծ դահլիճ», որն ունի 5000 նստատեղ, «Փոքր դահլիճ»` 1300 նստատեղով։ Պտտման եղանակով սրահների միացման շնորհիվ յուրաքանչյուր դահլիճում ավելանում է 1000 տեղ։ 1987 թվականից համալիրի համերգային դահլիճը զարդարում է ժողովրդական նկարիչ Գրիգոր Խանջյանի էսքիզներով ստեղծված «Վերածնունդ» վարագույր-գոբելենը։
Կամերային երաժշտության տունը տեղաբաշխված է Օղակաձև զբոսայգում`ճարտարապետ Ստ. Քյուրքչյանի` 1977թ. կառուցած շենքում։ Կամերային տունն առանձնահատուկ շինություն է: Կառուցված է «ազատ Հատակագծի» սկզբունքով. հանդիսասրահը, բեմը, ճեմասրահը, նախասրահն առանց Սահմանների են` ստեղծելով ներքին ամբողջականության միջավայր։ Այստեղ տեղի են ունեցել հայկական և միջազգային համերգներ, փառատոններ…
Թատրոնը հիմնադրվել է 1989թ., որպես Պետական մանկական երաժշտական թատրոն, որը ղեկավարել է Դավիթ Զալյանը։ 1997թ. թատրոնը վերանվանվել է «Պետական կամերային երաժշտական թատրոն»: Բեմադրվել են մի շարք ներկայացումներ` Վեբերի «Կատուները», Կոչիանտեի «Էսմերալդա», Սաթյանի «Լիլիթ» և այլն։ Թատրոնն անցել է բազմաժանր ազատ գործունեության և աշխատում է…
Հիմնադրվել է 1991թ. հայ բեմի վարպետ Սոս Սարգսյանի ջանքերով: Թատրոնը հիմնադրվեց Համազգային կրթամշակութային միությանը կից, որից էլ ստացավ։ Թատրոնի պաշտոնական բացումը եղել է 1992թ. Էդուարդո դը Ֆիլիպոյի «Սանիտայի թաղապետը» պիեսով (բեմադրությունը՝ Սոս Սարգսյանի), որին հաջորդել է 1993թ. Ա. Հակոբյանի «Լեռնային կակաչներ» պիեսը (բեմադրությունը` Հրաչյա Գասպարյանի)։ 1998թ. թատերախումբը ներկայացրել է հայկական առաջին ռոք-օպերան` «Այս խայտաբղետ աշխարհում»։
Navasard Tours- Honor to Serve You